Աւերիչ Երկրաշարժի Աղետին 30-րդ Տարելիցը

7 Դեկտեմբեր 2018-ին Գանատայի մէջ ՀՀ դեսպանութեան յարկի տակ նշուեցաւ 1988թ-ի աւերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը: Յիշատակի արարողութեանը ներկայ էին Հայ Առաքելական եկեղեցւոյ հոգևոր դասը, Գանատահայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Աբգար եպս. Յովակիմեանի և Գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի գլխաւորութեամբ, ինչպէս նաև հայ գաղութի ներկայացուցիչները: Մինչ արարողութիւնը խօսքով հանդէս եկաւ դեսպանութեան խորհրդական Արա Մկրտչեանը՝ անդրադառնալով աղետալի երկրաշարժի հետեւանքով հայ ժողովուրդի ծանր կորուստներուն:

Back to top
X